Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին 8 միլիոն եվրոյի տուգանք և 4-ամսյա ազատազրկում է սպառնում: Իսպանական Cadena SER-ի տեղեկություններով, 2011-14 թվականներին պորտուգալացի ֆուտբոլիստը չի կատարել իր հարկային պարտականությունները և 8 միլիոն եվրոյի վնաս է հասցրել Իսպանիայի բյուջեին:
Որոշ տեղեկություններով, հարկային ծառայություններն ապացույց ունեն, որ Ռոնալդուն խուսափել է հարկեր վճարելուց:
Ավելի վաղ «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին 21-ամսյա պայմանական ազատազրկման էր դատապարտվել նույն մեղադրանքով: