Ֆրանսիացի թենիսիստ Մաքսիմ Համուին հեռացրել են «Ռոլան Գարոսից» այն բանից հետո, երբ վերջինս համբուրել է լրագրողին, ով փորձել է հարցազրույց վերցնել մարզիկից, հայտնում է The Telegraph-ը:
«Եվրոսպորտի»-ի լրագրող Մալի Թոմասը փորձել է Համուից հարցազրույց վերցնել վերջինիս և արգենտինացի Պաբլո Կուեվասի միջև հանդիպումից հետո: Խաղահրապարակից դուրս գալուց հետո Համուն սկսել է գրկել լրագրողին և երկու անգամ համբուրել է վերջինիս պարանոցը: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թոմասը ընդդիմանում:
Համուի որակազրկման ժամկետը դեռ հայտնի չէ: