Սպորտ 

«Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Բարսելոնա». Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբն է KPMG-ի վարկածով: Այս մասին հայտնում է հեղինակավոր կազմակերպության պաշտոնական կայքը:

Անգլիական գրանդը գնահատվում է 3,186 միլիարդ եվրո: Երկրորդ հորիզոնականում Արքայական ակումբն է, որը գնահատվում է 3,057 միլիարդ եվրո: իսկ եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան»՝ 2,8 միլիարդ եվրո արժեքով:

Ցանկում հայտնվել են նաև «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Յուվենթուսը», «Տոտենհեմը», «Մարսելը»:

 

Նույն շարքից