Սպորտ 

Հաճույքով եմ հետևում Մեսսիի խաղին. Ռոնալդու

Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է իր և Մեսսիի հարաբերությունների մասին՝ նշելով, որ իրենq ընկերներ չեն, սակայն հարգում են իրար, իսկ ինքը հաճույքով է հետևում արգենտինացու խաղին:

«Ինձ դուր է գալիս հետևել լավ ֆուտբոլստների խաղին, իսկ Մեսսին այդպիսին է: Մեծ հաճույքով եմ հետևում նրա գործողություններին: Մենք լավ հարաբերություններ ունենք և հարգում ենք իրար: Մենք իրար հետ չենք ընթրում, ընկերներ չենք, սակայն ես նրան գործընկեր եմ համարում, ոչ թե մրցակից»,-ասել է պորտուգալացին:

Նույն շարքից