Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին: Ինչպես հայտնում է Sun-ը, Արքայական ակումբը պատրաստ է 115 միլիոն եվրո վճարել 26-ամյա բելգիացու համար:
Ավելի վաղ ոչ մեկ անգամ է հայտնվել այն մասին, որ սերուցքայինները լրջորեն հետաքրքրված են լոնդոնյան գրանդի ֆուտբոլիստի ծառայություններով: