Սպորտ 

Ցանկանում եմ, որ Մեսսին երջանիկ լինի հավաքականում. Սամպաոլի

Արգենտինայի հավաքականաի նոր գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հույս ունի, որ Լեոնել Մեսսին երջանիկ կլինի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Ամերիկայի Գավաթի եզրափակիչում պարտություն կրելուց հետո արգենտինացին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, սակայն մի քանի ամիս անց վերադարձավ:

«Ես հանդիպել եմ Մեսսիի հետ: Ցանկանում եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը երջանիկ լինի հավաքականում: Կարևոր է նաև, որ հավաքականում լինեն ֆուտբոլիստներ, որոնք համապատասխանում են Մեսսիին: Ես խոսել եմ Լեոյի հետ, նա ոգևորված է»,-ասել է արգենտինացի մասնագետը:

Նույն շարքից