Սպորտ 

«Յուվանթուս»-«Ռեալ» հանդիպման ամենահավանական ելքը՝ ըստ William Hill-ի

Ըստ William Hill բրիտանական բուքմեկերական ընկերության, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամենահավականական հաշիվը՝ հիմնական ժամանակի համար, 1:1-ն է: Այս արդյունքի գործակիցը 6 է: Երկրորդ և երրորդ տեղերում 1:0 և 0:1 հաշիվներն են, որոնց գործակիցը 7,5 է:

Ամենաանհավանական հաշիվները 6:2, 6:1, 6:0, 1:7, 2:6, 1:6, 0:6 հաշիվներն են, որոնց գործակիցը 501 է:

Ինչ վերաբերում է հանդիպման ֆավորիտին, ապա այստեղ «Ռեալի» շանսերն ավելի մեծ են համարվում՝ 1,8 գործոկից, իսկ «Յուվանթուսի» հաղթանակը գնահատվում է 2 գործակցով:

«Յուվանթուս»-«Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է հունիսի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

 

Նույն շարքից