«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իր կիսապաշտպան Ռաֆինյային, հայտնում է TMW-ը:
Կատալոնական գրանդի նոր գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է վերջինիս պահել թիմում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կատալոնացիները պատրաստ են 30 միլիոն եվրոյով վաճառել 24-ամյա կիսապաշտպանին, ում ծառայություններով հետաքրքրված են Իտալիայում և Անգլիայում: