Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարծում է, որ թիմը բալանսավորված է և մեծ տրանսֆերները միայն կարող են ապակայունացնել թիմում վիճակը: Այս մասին Ռամոսն արդեն խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Don Balon-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Արքայական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Կիլիան Մբապեի և Դավիդ դե Խեայի նկատմամբ:
Ռամոսը վստահ է, որ սերուցքայինները կարող են այս կազմով շարունակել պայքարը տիտղոսների համար, իսկ ձեռբերումները պետք է լինեն կետային՝ օրինակ հեռացող Մորատայի և Խամես Ռոդրիգեսի փոխարեն նոր խաղացողներ գնելով: