«Ռեալի» պաշտպան Պեպեն հայտարարել է, որ ակումբից հեռացել է խաղալու համար քիչ ժամանակ ստանալու պատճառով: Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 13 խաղի՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Իմ հեռանալու համար ես որևե մեկին չեմ ցանկանում մեղադրել: Զիդանը լավ արդյունքների է հասել թիմում: Սակայն կան բաներ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Չեմ հասկանում, թե ինչու ես անհետացա թիմից: Ես հրաժեշտ չեմ տվել թիմին: Բոլորը գիտեին, որ ես հեռանում եմ»,-ասել է Պեպեն: