Սպորտ 

Բուքմեյքերական ընկերությունը հրաժարվում է վճարել Մխիթարյանի գոլի համար արված խաղադրույքով շահած գումարը

Մարի էլի բնակիչ 31-ամյա Պավելը խաղադրույք է կատարել, որ Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում «մկրատաձև» հարվածով գոլեր կլինեն:

Բոլոր նրանք, ովքեր հետևել են վերոնշյալ հանդիպումներին, անկասկած ականատես են եղել Հենրիխ Մխիթարյանի և Մարիո Մանջուկիչի գոլերին, որոնք ՈւԵՖԱ-ի կայքում հենց այդպիսի որակում են ստացել: Սակայն «1х ставка» ընկերությունը, որտեղ արվել է խաղադրույքը բավարար չի համարել այդ փաստարկը և չի վճարում Պավելի շահած գումարը:

Ամեն դեպքում երիտասարդը չի պատրաստվում հարցն այդպես թողնել և որոշել է դիմել դատարան:

 

Նույն շարքից