Սպորտ 

Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության լավագույն տասնյակում է

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր: Վերջինս լրցացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը:

Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), եւս վեց հայ շախմատիստ՝ 4-ական:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույններն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Նույն շարքից