Սպորտ 

Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոնը հայտնել է, որ ինքնասպանություն գործելու ցանկություն է ունեցել

Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն ամերիկացի հայտնի լողորդ Ռայան Լոխտեն, խոսելով 2016 թվականի հայտնի դեպքերի մասին, անկեղծացել է, որ իր մոտ ինքնասպանություն գործելու ցանկություն է եղել:

«Ռիոյից հետո ես աշխարհի ամենաատելի մարդն էի: Եղել են պահեր, որ ես արտասվել եմ,մտածել եմ, որ լավ կլինի, եթե քնեմ ու այլևս չարթնանամ: Ես մոտ է ինքնասպանություն գործելու»,-ասել է Լոխտեն:

2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Լոխտեն հայտարարեց, որ իր և ևս երեք  լողորդի վրա հարձակում է կատարվել, գողացել են իրենց դրամապանակաները: Ավելի ուշ պարզվեց, որ ամերիկացին հորինել է այդ պատմություները: Դրանից հետո նա նաև հայտնվեց մեկ այլ տհաճ միջադեպի կենտրոնում՝ դառնալով ծեծկռտուքի գլխավոր գործող անձ: Օգոստոսի 20-ին ամերիկացուն 10 ամիս ժամկետով հեռացրեցին մրցումներից:

Նույն շարքից