Ինչպես տեղեկացրել էինք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոքր վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ: Ուրախությամբ պետք է նշենք, որ հավաքականի բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ Մալաքյանի վիճակը բարելավվել է: Երեկ կայացած մարզման ժամանակ Մալաքյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա, և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում:
Էդգար Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ