Տնտեսություն 

Ֆրանսիական և գերմանական ընկերությունները «կկուտակեն» հայաստանցիների կենսաթոշակները

analitik.am

Մինչ քաղաքացիների մի զգալի հատված ԱԺ ընդդիմադիր ուժերի հետ միասին բողոքում է պարտադիր կուտակային կենսաթոշակայինհամակարգի ներդրման դեմ, կառաարությունն արդեն ընտրել է կուտակային ակտիվները կառավարող ընկերություններին: 

1974 թվականից հետո ծնված քաղաքացիները, ում վրա տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչեւ փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կենսաթոշակային կուտակված միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ, ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ` ստանալու համար լիցենզիա, Yerkir.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Երկու ընկերություններից մեկը ֆրանսիական «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» եւ «Սոսիե դե'ժենիերալ» խմբերի համատեղ «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է, որը ֆրանսիական 1,5 տրիլիոն դոլար ակտիվներով ընկերություն է` 3A ռեյտինգով` մեր ՀՆԱ-ից 150 անգամ ավելի ակտիվներ ունեցող: Երկրորդը գերմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ» ներդրումային ընկերությունն է` «Տալանքս-ասեթ-մենեջմենթ» ընկերության հետ: Այս ընկերությունն ունի ոչ թե 3A, այլ միայն A ռեյտինգ, ընդհանուր ակտիվները շուրջ 800 միլիարդ դոլար են:
 «Բանակցություններ են վարվել եւս 5 ընկերությունների հետ, բայց վերջնական լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Տեխնիկական առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկայի խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Նույն շարքից