Gazzetta dello Sport-ը պնդում է, որ «Բարսելոնան» 100 միլիոն եվրո է առաջարկել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար:
Հայտնվում է, որ 24-ամյա իտալացու գործակալն այսօր հանդիպելու է փարիզյան գրանդի ղեկավարության հետ և քննարկելու կատալոնացիների առաջարկը:
Չնայած այն բանին, որ Վերատին ցանկություն է հայտնել հեռանալ ՊՍԺ-ից, ֆրանսիական ակումբի ղեկավարները չեն պատրաստվում վերջինիս բաց թողնել նույնիսկ 150 միլիոնով: