Diario Gol-ը պնդում է, որ «Բավարիայի» 19-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Ռենատու Սանչեշի գործակալը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ, որը ցանկանում է ձեռք բերել պորտուգալացու տրանսֆերը:
Աղբյուրը հայտնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն պորտուգալացին ցանկանում է տեղափոխվել Կատալոնիա:
Այս տրանսֆերում միակ խնդիրը Սանչեշի տրանսֆերային արժեքն է: Մյունխենյան գրանդը իր խաղացողի համար առնվազն 35 միլիոն եվրո է պահանջում, ինչը կատալոնացիների կարծիքով մեծ գումար է: