Տնտեսություն 

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը չի անդրադառնա կենսաթոշակային բարեփոխման վրա

analitik.am

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը չի անդրադառնա կենսաթոշակային բարեփոխման վրա: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կարող է փոխել տարադրամը, անհիմն են, քանի Մաքսային միությունը չի ենթադրում միասնական տարադրամ: «Նմանատիպ որևէ բանի մասին խոսք չի գնում: Այդ պատճառով մտածել այն մասին, թե ինչ արժութային ռիսկեր դա կստեղծի կենսաթոշակային բարեփոխման համար, անիմաստ է»,-հավաստիացրել է Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երկրում սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի մեկից:

Նույն շարքից