Սպորտ 

Իսպանիայի դատախազությունը հայց է ներկայացրել Ռոնալդուի դեմ

Իսպանիայի դատախազությունը հայց է ներկայացրել Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի դեմ, հայտնում է El Mundo-ն:

Պորտուգալացին մեղադրվում է 14,7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Պարբերականը գրում է, որ ֆուտբոլիստը հարկեր վճարելուց խուսափել է 2011-14 թվականներին:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Ռոնալդուն կարող է դատապարտվել 15 ամսվա ազատազրկման:

Նույն շարքից