Gazzetta dello Sport-ը գրում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին վճռական է տրամադրված «Բարսելոնա» տեղափոխվելու հարցում:
««Բարսելոնա» եմ տեղափոխվելու հիմա կամ երբեք»,-հայտարարել է 24-ամյա կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է պարբերականը:
Հավելենք, որ Վերատիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո: