Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա համարվող Պելեն կրկին խոսել է Լեոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի մասին՝ նշելով, որ վերջիններս հիանալի ֆուտբոլիստներ են:
«Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են, սակայն տարբեր ոճերի: Ռոնալդուն ավելի շատ նպատակաուղղված է դեպի հակառակորդի դարպասը, իսկ Մեսսին թիմային ֆուտբոլիստ է, ով լավ է զգում խաղադաշտի կենտրոնում: Ինչո՞ւ կարծիք կա, որ ես Մեսսիին եմ նախընտրում, դե որովհետև ես նրան կընտրեի իմ թիմի համար, եթե նման հնարավորություն լիներ: Երկուսն էլ հիանալի են, սակայն ես ընտրում եմ Մեսսիին»,-ասել է Պելեն: