Սպորտ 

Ռոնալդուն հայտարարել է, որ կմնա, եթե «Ռեալը» վճարի իր փոխարեն

Արքայական ակումբի գլխավոր աստղ Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստ է մնալ ակումբում, եթե սերուցքայինների ղեկավարությունն իսպանական իշխանություններին վճարի 14,7 միլիոն եվրո հարկը և տուգանքները, եթե դատարանը որոշի, որ Ռոնալդուն խուսափել է հարկերից:

Սա միակ պայմանն է, որի դեպքում պորտուգալացին համաձայնվել է մնալ  «Ռեալում»:

Ավելի վաղ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ որևէ ֆուտբոլիստ ավելի կարևոր չէ, քան՝ թիմը և եթե Ռոնալդուն ցանկանում է հեռանալ, կարող է անել դա:

 

 

Նույն շարքից