Տնտեսություն 

ԵՄ-ում կարծում են, որ ժամանակն է կառուցել Տրանսկասպյան գազատարը

analitik.am

Եվրամիությունը կարծում է, թե այժմ ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել Տրանսկասպյան գազատար կառուցելու համար, հայտարարել է Թուրքմենստանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Դանիիլիդիսը:

Ելույթ ունենալով Միջազգային նավթագազային խորհրդաժողովում՝ նա նկատել է, թե ԵՄ-ն եւ Թուրքմենստանը ձգտում են շուտափույթ ավարտել բանակցություններն այդ գազատարի շուրջ և շինարարության վերաբերյալ համաձայնագիր կնքել: «Մեզ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում լուծել մի քանի հարցեր, և առաջին խողովակաշարը կարող է կառուցվել դեռ Հարավային գազային միջանցքի ստեղծումից առաջ»,- ասել է Դանիիլիդիսը:

Նրա խոսքով, հարավային գազային միջանցքը՝ ներառյալ Տրանսկասպյան խողովակաշարը, մնում է Եվրամիության առանցքային գերակայություն, ինչը հաստատվել է նաև 2013թ. մայիսին կայացած գագաթնաժողովի ընթացքում:

Տրանսկասպյան գազատարը պետք է Ադրբեջանից և Թուրքմենստանից գազը Եվրոպա փոխանցի՝ շրջանցելով Ռուսաստանը, սակայն նախագծին խոչընդոտում է  կասպից ծովի իրավական կարգավիճակի բացակայությունը:

Նույն շարքից