Տնտեսություն 

Հայ-ամերիկյան հանձնաժողովը քննարկելու է տնտեսական համագործակցությունը

analitik.am

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Վաշինգտոն (ԱՄՆ) կմեկնի Հայաստանի  պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարար, հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում են էներգետիկ անվտանգությանն ու ինտեգրմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, հանքաարդյունաբերությանը և շրջակա միջավայրին, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է երկկողմ ձևաչափով քննարկել գնումների, քաղաքացիական ավիացիայի, դատական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անդրադառնալ աշխատուժի զարգացման, վիզաների դյուրացման, ստանդարտների համապատասխանեցման հարցերին:

Նիստում հայկական ու ամերիկյան  կողմերը կքննարկեն նաև առևտրի և ներդրումների խթանման ու բիզնես միջավայրի բարելավման հնարավոր մեխանիզմները:

Նույն շարքից