Տնտեսություն 

ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը չի ազդի Համաշխարհային բանկի հետ համագործակցության վրա

analitik.am

Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չեղյալ չի հայտարարի Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Հենրի Քերալին:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ընտրել գործընկերներին և դաշնակիցներին: Համաշխարհային բանկը պատրաստ է աշխատել հայաստանի հետ՝ հարգելով նրա ընտրությունը: Բիզնես-միջավայրի բարեփոխումները մնում են մեր գործընկերության օրակարգում»,- ասել է նա:

Մյուս խնդիրը, որ համաշխարհային բանկը կարծարծի առաջիկա տարիներին, տնտեսության մեջ հավասար մրցակցությունն է: «Հայաստանի կառավարության հետ մեր քննարկումներում մենք հաստատել ենք պատրաստակամությունն աջակցել սեպտեմբերի 3-ից հետո»,- ասել է Քերալին:

Որպես տնտեսական մրցակցության զարգացման դրական օրինակ Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Ապպին նշել է ուղևորատար ավիացիայի ազատականացումը, որտեղ նախկինում գերիշխում էր մեկ ընկերություն:

Նույն շարքից