Սպորտ 

Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:

Գասպարյանը նաեւ փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում (205 կգ): Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն է (160 կգ):

Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ):

 

Նույն շարքից