Տնտեսություն 

Հնդկաստանում կանանց համար պետական բանկ է բացվել

analitik.am

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը բացել է երկրում առաջին պետական բանկը կանանց համար Մումբայ քաղաքում:


Բանկի աշխատակիցներն ու հիմնական հաճախորդները լինելու են կանայք: Առաջիկա տարիներին բանկի մասնաճյուղերը կբացվեն Հնդկաստանի ողջ տարածքում, այդ թվում նաև գյուղերում: Բանկը նախատեսված է կանանց ֆինանսական կրթության համար, ինչպես նաև սեփական բիզնեսի կազմակերպմանը օգնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Սինգհը հայտարարել է, որ այս պահին ֆինանսները նվազագույնս են հասանալի հնդիկ կանանց համար, սակայն իրավիճակը պետք է փոխվի, որպեսզի կանայք նույնպես կարողանան նպաստել երկրի տնտեսական զարգացմանը:

Նույն շարքից