«Գազպրոմը» կարող է ամբողջությամբ հեռանալ Թուրքիայի ներքին շուկայից՝մնալով միայն արտահանողի կարգավիճակում, հայտնում է «Коммерсант»-ը:
Ավելի վաղ «Գազպրոմի» կառավարման ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ ընկերության համար թուրքական շուկան անկանխատեսելի է և աստիճանաբար դառնում է անհրապույր, քանի որ թուրքական փողը թուլանում է, իսկ տարիֆները չեն գոհացնում:
Փորձագետների կարծիքով, եթե «Գազպրոմը» հեռանա Թուրքիայի ներքին շուկայից, գազի գնի փոփոխություն տեղի կունենա: