Տնտեսություն 

Վենեսուելայի նախագահը հատուկ լիազորություններ է ստացել

analitik.am

Վենեսուելայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է  երկրի նախագահին արտակարգ լիազորություններ տրամադրելու մասին օրինագիծը, որով նախագահ Նիկոլաս Մադուրոն հնարավորություն է ստանում օրենսդրական գործունեություն ծավալել:


Օրինագծին կողմ են քվեարկել  165 պատգամավորներից 99-ը։


Մադուրոն բազմիցս հայտարարել էր, որ հատուկ լիազորություններն իրեն անհրաժեշտ են  խանութներում բարձր գների, խարդախությունների և կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ընդդիմությունն էլ պնդում էր, որ այդ օրենքն ընդունելով, իշխանությունները փորձում են թաքցնել տնտեսական խնդիրների իրական պատճառները և խախտում են  իշխանության բաշխման սկզբունքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Վերջին շաբաթներին Վենեսուելայի նախագահը իր ելույթներում բազմիցս անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությանը: Մեկ շաբաթ առաջ նա հրահանգել էր առգրավել և ցածր գներով վաճառել մանրածախ առևտրի ցանցերից մեկի էլեկտրական-կենցաղային ապրանքները: Բացի դրանից, նա հայտարարել էր խարդախության և  բջջային հեռախոսների, մեքենաների և այլ կենցաղային իրերի վաճառքի բարձր գների դեմ պատերազմ սկսելու մասին:

Նույն շարքից