Սպորտ 

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեդալ չնվաճեցին

Դորտմունդում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից հունիսի 2-ին պայքարի մեջ մտան Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ) :

Մեր ըմբիշներին չհաջողվեց մեդալներ նվաճել: Հախոյանը հնարավորություն ուներ պայքարել բրոնզի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջեց ռումինացի Ռազվան Առնաուտին:

Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):

Նույն շարքից