Սպորտ 

«Բարսելոնան» հայտարարել է Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին

«Բարսելոնան»  հայտարարել է, որ շուտով նոր պայմանագիր կստորագրի թիմի առաջատար Լեոնել Մեսսիի հետ: Կատալոնական գրանդի պաշտոնական էջը նշում է, որ նոր պայմանագրով Մեսսին Կատալոնիայում կմնա առնվազն մինչև 2021 թվականը:

2000 թվականից «Բարսելոնայի» համակարգում գտնվող Մեսսին հիմնական թիմում իր նորամուտ նշեց 2004-ին: Մինչև այս պահը նա հարազատ թիմում անց է կացրել 583 հանդիպում՝դառնալով 507 գոլի հեղինակ:

Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

 

Նույն շարքից