Տնտեսություն 

Սաուդյան Արաբիան արտաքսել է 60 հազար ապօրինի միգրանտների

analitik.am

Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում  արտաքսել են 60 հազար ապօրինի միգրանտների:


Ըստ երկրի ներքին գործերի նախարար Մոհամեդ բին Նայեֆիի` միգրանտների արտաքսումը շարունակվում է  անսահմափակ ժամկետով: Ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսմանը նախորդել էր  յոթնամսյա համաներումը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող էին օրինականացնել իրենց կարգավիճակը  կամ էլ կամավոր լքել երկիրը: Այդ ժամանակահատվածում շուրջ չորս միլիոն մարդ աշխատանքի պաշտոնական թույլտվություն էր ստացել:  Երկիրը լքել էին Բանգլադեշից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Նեպալից, Պակիստանից և Եմենից եկած մոտ մեկ միլիոն ներգաղթյալներ, հաղորդում է  Lenta.ru-ն:


Ըստ 2013թ. սկզբի տվյալների`27 միլիոն բնակչություն ունեցող Սաուդյան Արաբիայոմ բնակվում է ինը միլիոն միգրանտ: Նրանց մեծամասնությունն աշխատում է սպասարկման ոլորտում, զբաղվում է ձեռքի աշխատանքով կամ էլ աշխատում գրասենյակային ցածր վարձատրվող պաշտոններում:

Նույն շարքից