Սպորտ 

Լևոն Արոնյանը բաժանում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Չորս տուրերից հետո առաջատար շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավոր: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը:

Հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

 

Նույն շարքից