Տնտեսություն 

ՀՀ աշխատավարձը նորից նվազել է

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 10 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Այսպիսով, այս տարվա առաջին 10 ամսիներն` անցած տարվա նույն ժամանակի համեմատ տնտեսական ակտիվության աճը 3.4 տոկոս է: 

Ինչպես միշտ ամենաարագն աճել է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` նույն ժամանակում 7.8 և 5.9 տոկոսով: Նվազող շինարարությանն արդեն քանի ամսի է միացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Շինարարության ծավալն այդ ընթացքում նվազել է 8.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 3.9 տոկոսով:

Նույն ժամանակում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 4.3 տոկոսով և հասել 146 հազար 950 դրամի, սակայն գնաճն ավելի արագ է` 5.7 տոկոս: Ինչը նշանակում է որ իրականում աշխատավարձը ոչ թե աճել, այլ նվազել է: Այս նվազումը նկատվում է արդեն մի քանի ամսի:

 
 
 

Նույն շարքից