Տնտեսություն 

Հայաստանն ու Ռուսաստանը միջուկային անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր կստորագրեն

analitik.am

Հայաստանն ու Ռուսաստանը միջուկային անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր կստորագրեն: Այն հնարավորություն կտա գործակցել միջուկային էներգաբլոկների անվտանգ շահագործման, Հայաստանում ռուսական նախագծով նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրով միջուկային անվտանգության ենթակառուցվածքի զարգացման, մեր երկրում ատոմային էներգետիկայի օբյեկներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցների ստեղծման ու պատշաճ պահպանման գործում:

Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Համաձայնագրով կիրականացվի նաև միջուկային անվտանգության բնագավառի մասնագետների ուսուցում, վերապատրաստում և որակավորման բարձրացում: 

Այն որ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով՝ մինչև 2026թ.-ը, երկարաձգելու նախագծի շուրջ դեռ սեպտեմբերի 3-ին մոսկովյան հանդիպման ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահը:

 
 
 

Նույն շարքից