ՖԻՖԱ-ն օրինական է ճանաչել Նեյմարի տեղափոխությունը «Սանթոսից» «Բարսելոնա», հայտնում է Globo Esporte-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի շահերը ներկայացնող N&N Consultoria-ի մամուլի ծառայությանը:
Բրազիլական ակումբը վերոնշյալ հարցով դատարան դիմել էր 2015 թվականին՝ հայտարարելով, որ տրանսֆերում խախտումներ են տեղի ունեցել: «Սանթոսը» հայտարարել էր, որ Նեյմարի տրանսֆերից ակումբը ստացել է 17 միլիոն եվրո, իսկ մնացած գումարը՝ 58,5 միլիոն եվրոն, ստացել են հենց Նեյմարն ու N&N Consultoria-ն:
Վճռի բողոքարկման համար տրվել է 10 օր ժամանակ: