Տնտեսություն 

Փորձագետ. Մաքսային միությանն անդամակցելու նպատակը Հայաստանի տնտեսության համար առավելագույս բարենպաստ պայմանների ստեղծումն է

analitik.am

Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անակնկալ որոշում չէր: Այս մասին նոյեմբերի 23-ին «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով  կլոր սեղանի ընթացքում հայտարարել է «Ինտեգրացիա  և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:


Ըստ նրա` 2011թ. վերջին իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը մասնակցելու է ՄՄ-ի ինտեգրման գործընթացին: «ՄՄ-ում Հայաստանի անդամակցության և Եվրամիության ասոցացման անդամակցության շուրջ վիճաբանությունը առարկայական չեմ համարում, քանի որ երկու ամիս է անցել նախագահի որոշումից հետո, և այժմ պետք է խոսել ՄՄ-ում Հայաստանի կառուցողական մասնակցության մասին», - նշել է Արամ Սաֆարյանը:


Նրա համոզմամբ` Մաքսային միությունում մասնակցության նպատակը Հայաստանի տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Նա հավելել է, որ մեր հարևանների համեմատ մենք համեստ տնտեսական արդյունքներ ունենք: «Պետք է նոր միջոցներ փնտրել`Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Հայաստանի ինտեգրման բոլոր հարցերը պետք է ծառայեն Հայաստանի շահերին», - հայտարարել է Արամ Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԵՄ-ում Հայաստանի ասոցացված անդամակցության վերաբերյալ խոսակցությունները  ուշացած են:

 

News.am

Նույն շարքից