Տնտեսություն 

ՄՄ-ն ավելի շատ քաղաքական բաղադրիչներ ունի, քան տնտեսական գրավչություն. Թաթուլ Մանասերյան

analitik.am

Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հետևանքները պարզելու համար կենսական նշանակություն ունեն գիտական հետազոտությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ թեև պարզ է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հարկադրված է կայացեվել, սակայն դա չի նշանակում, թե լուրջ մասնագիտական ուսումնասիրություններ չպետք է արվեն: 

Տնտեսագետի խոսքով՝ ԱՊՀ երկրների հետ մենք արդեն իսկ ունենք ազատ առևտուր և բարեբպաստ մաքսային ռեժիմ, ուստի այս առումով Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանի ոչինչ չի տա: Սակայն՝ կունենանք ավելի ընդլայնված շուկա: «Թեև մեզ համար և տնտեսական, և քաղաքական տեսակետից ավելի կարևոր է եվրոպական ինտեգրումը, սակայն մենք չպետք է ոչ ասենք ԱՊՀ-ին»,- ասաց Թ. Մանասերյանը:

Ըստ նրա՝ եթե մենք մտանք Մաքսային միություն, ապագայում անպայման դրվելու է միասնական արժույթ ունենալու հարցը: Տնտեսագետի կարծիքով, սակայն, դրա համար երկար ճանապարհ է պետք անցնել, ինչպես ԵՄ-ի դեպքում էր: Պարզապես, ըստ Թ. Մանասերյանի, Մաքսային միությունը այսօր ավելի շատ քաղաքական բաղադրիչներ ունի, քան տնտեսական գրավչություն:

Նույն շարքից