Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ձերբակալվել է երկրի քաղաքացիական գվարդիայի կողմից: Նա կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է El Pais-ը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություներով, այսօր առավոտյան ԻՖՖ-ում ստուգումներ են անցկացվել և մի շարք փաստաթղթեր են առգրավվել: Բացի Վիլյարից, ձերբակալվել են նաև վերջինիս որդին և ֆեդերացիայի ևս 8 աշխատակից:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: