Սպորտ 

Չավին հայտնել է կարիերան ավարտելու մտադրության մասին

«Ալ-Սադդի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ մտադիր է 2017-18 մրցաշրջանից հետո խաղակոշիկները կախել մեխից: «Բարսելոնայի» նախկին ավագը նաև ցանկություն է հայտնել ապագայում մարզիչ դառնալ:

«Այս մրցաշրջանն ինձ համար վերջինն է լինելու: Մարզիչ կդառնամ, սակայն դրա համար ժամանակ է պետք: Ես հասկանում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու մարզիչ  դառնալու համար: Ինչ վերաբերում է իմ մոտեցումներին, ապա իմ փիլիսոփայությունը կայանում է գնդակի նկատմամբ մշտական վերահսկողության մեջ: Խաղադաշտում ես միշտ ոչ հարմարավետ եմ զգացել ինձ առանց գնդակի, այդպես կլինի նաև, եթե իմ թիմը լինի առանց գնդակ»,-ասել է կատալոնական գրանդի լեգենդը:

 

 

Նույն շարքից