Տնտեսություն 

Դոլարն արժեզրկվում է

analitik.am

Այսօր NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում կայացել է 3 մլն 350 հազար դոլարի առքուվաճառք և արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը հասել է 404 դրամ 68 լումայի: 

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալով դոլարի փոխարժեքը նույնպես նվազել է նախորդ օրվա համեմատ, բայց աննշան՝ հասնելով 404 դրամ 94 լումայի: Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների եվրոյի միջին փոխարժեքը նվազել է 3 դրամ 78 լումայով՝ դառնալով՝ 543 դրամ 83 լումա: Նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը՝ դառնալով 12 դրամ 27 լումա: 

Միաժամանակ, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կնքվել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 150 մլն դրամ: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8%:

 

www.1in.am
 
 

Նույն շարքից