Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելի Ալին Soccerex-ի վարկածով ճանաչվել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստն աշխարհում: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 82,6 միլիոն եվրո:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Մոնակոյի» 18 ամյա հարձակվող Կիլյան Մբապեն՝ 61,7 միլիոն եվրոյով, իսկ եռյակը եզրափակում է «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն՝ 60,9 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով: