Չինաստանում նախամրցաշարային շրջագայության մեկնած Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ թունավորվել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեո Ուոլկոտին, Սեադ Կոլեշինացին, Պեր Մերտեսակերին և Օլիվիե Ժիրուին:
Սննդայնին թունավորման պատճառով անգլիական գրանդի ֆուտբոլսիտները չեն կարողացել պատշաճ կերպով մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին, որը տեղի է ունեցել Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում: Սրա մասին խոսել է զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, 11 մետրանոցների ժամանակ ավելի հաջողակ են գտնվել անգլիացիները: