Տնտեսություն 

Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Վիկտորիա Նուլանդին

analitik.am

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և երկրի տնտեսական զարգացմանը:

Նույն շարքից