Տնտեսություն 

Լուցկու ներկրումը նվազել է 7 տոկոսով

analitik.am

Հայաստանի Հանրապետություն ներկրվող լուցկու ծավալը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է շուրջ 7 տոկոսով և կազմել 446.2 տոննա: Ներմուծված լուցկու մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 775 hազար դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա առաջին ինն ամիսներին մեր երկիր էր բերվել 479.7 տոննա լուցկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվար-սեպտեմբերին մեր երկիր ներկրված լուցկու հիմնական մասը Ռուսաստանից (192.5 տոննա), Ուկրաինայից (97.8 տոննա) և Բելառուսից (90.4 տ.) է: Հայաստան լուցկի է ներկրվել նաև Իրանից (34.5 տոննա), Պակիստանից (31տ.) և այլ երկրներից:

2012 թվականին Հայաստան է ներկրվել 641,3 տոննա լուցկի՝ 2011թ. 655.9 տոննայի դիմաց:

 

Նույն շարքից