Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն այսօր ցուցմունք կտա դատարանում հարկերից խուսափելու գործի շրջանակներում, հայտնում է Marca-ն:
Պորտուգալացին ցուցմունք տալու է Պասուելո-դե-Ալարկոն քաղաքի դատարանում՝ փակ ռեժիմով:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-14 թվականներին մոտ 15 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Նա չի ընդունում մեղադրանքը և պատրաստվում է ապացուցել իր անմեղությունը: