Տնտեսություն 

Հայաստանի գործատուները Ծաղկաձորում կքննարկեն կենսաթոշակային բարեփոխումը

analitik.am

Հայաստանի գործատուները Ծաղկաձորում Հայաստանի հարկային օրենսդրության փոփոխության վերաբերյալ կոնֆերանս կանցկացնեն: Կոնֆերանսի կազմակերպիչ «GMG Media Group»-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը նոյեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է, որ կմասնակցեն բիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես և պետական մարմինների, այդ թվում՝ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության աշխատակիցներ:


«Ես ինքս գործատու եմ և մի շարք առաջարկներ ունեմ այն մասին, թե ինչպես կարելի է կենսաթոշակային համակարգն առավել արդյունավետ դարձնել:


Բայց, ընդհանուր առմամբ, ես այն բավական գործառնական եմ համարում ինչպես գործատուի, այնպես էլ նրա աշխատակիցների համար»,- նշել է Մանուկյանը:


Ըստ նրա՝ աշխատակցի պահանջն իր ամբողջական աշխատավարձի գրանցման վերաբերյալ, որը շատ խնդրահարույց է Հայաստանի աշխատաշուկայում, կբավարարվի, քանի որ այլապես  «գործատուից կհեռանան արժեքավոր աշխատակիցները, իսկ նա դրանում շահագրգռված չէ»:


Հիշեցնենք, 2014թ. հունվարի 1-ից Հայաստանը պետք է անցում կատարի պարտադիր  կուտակային կենսաթոշակային համակարգի: Բարեփոխումն արդեն քաղաքացիների դժգոհության է արժանացել նոր պահումների (5%- 10%), ինչպես նաև մասնավոր հիմնադրամներում միջոցների պահպանման կասկածների հետ կապված:

Նույն շարքից