Տնտեսություն 

Երևանում ուղևորափոխադրումների համար նշանված մրցույթում հայտեր դեռ չեն ստացվել. քաղաքապետարն

analitik.am

Երևանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված հայտեր առայժմ չեն ստացվել: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ ԶԼՄ-ներով շարունակաբար իրականացվում է մրցույթների  անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրազեկում:


Քաղաքապետը հանձնարարել է  շարունակել աշխատանքներն ու հայտերի ստացման վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 4-ից հետո հանրությանը ներկայացնել գործընթացի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:


Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 7 նմանատիպ շինությունների դեպքում էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուժեղացնել այդ ուղղությամբ հսկողությունը:


Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական և կրթամշակութային հաստատություններում ջեռուցման ապահովման գործընթացի շրջանակում շրջայցեր են կազմակերպվել տվյալ հաստատություններ: Զեկուցվել է նաև, որ որոշ դպրոցներում  հայտնաբերված թերությունները շտկվել են, և ամենուր ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան:

Նույն շարքից