Տնտեսություն 

Գերմանական Deutsche Welle-ն՝ Թուրքիա-Հայաստան ապրանքաշրջանառության մասին

Գերմանական հայտնի Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալների աճին՝ նկատելով, թե դա լավ ազդանշան է հարաբերությունների կարգավորման համար։


Deutsche Welle-ի հրապարակման մեջ ներկայացվել է Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալները Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալների մասին տեղեկություններ, ըստ որի, 2011-ին Թուրքիայից Հայաստան է արտահանվել 218 մլն դոլարի արտադրանք կամ հումք, իսկ 2012-ին այդ թիվն աճել է՝ հասնելով 241 մլն-ի։


Նշվում է, որ 2013-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան արտահանման ծավալները պահպանվում են։ Ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայից Հայաստան արտահանումների վրա սահմանափակումներ կան, սակայն առեւտուրը բնականոն ընթանում է։


Deutsche Welle-ն նաեւ ներկայացրել է Հայ-թուրքական գործարար համագործակցության խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքի խոսքերն, ըստ որի, ոչ պաշտոնական տեղեկություններով 2012-ին Թուրքիա-Հայաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 300 մլն դոլար։

Նույն շարքից