Տնտեսություն 

HSBC-ն ամենաշատ հարկերն է վճարում

analitik.am

Ամենաշատ հարկեր վճարող բանկը Հայաստանում HSBC-ն է: Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին բանկը մեր պետբյուջե է փոխանցել 3 մլրդ 633 մլն 859 հազար դրամ: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում բանկը 17-րդն է: Նրան անմիջապես հաջորդում է ՎՏԲ-Հայաստան բանկը, որի վճարած հարկերն ու տուրքերը նույն ժամանակում կազմել են մոտ 3 մլրդ 585 մլն 412 հազար դրամ: 

Բանկերից երրորդը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Հունվար-սեպտեմբերին այս բանկը պետբյուջե է փոխանցել մոտ 3 մլրդ 2 մլն 87 հազար դրամ: Այս ֆինանսական կառույցը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 22-րդն է: Այնուհետև, ըստ վճարած հարկերի ծավալի, բանկային հնգյակում են նաև Արդշինինվեստբանկն ու Ամերիաբանկը: Արդշինինվեստբանկը պետբյուջե վճարած 2 մլրդ 737մլն 50,5 հազար դրամով խոշոր հարկատուների ցանկում 28-րդն է, իսկ Ամերիաբանկը` մոտ 2 մլրդ 460 մլն 685 հազար դրամով 35-րդը:

Խոշոր 100 հարկատուների ցուցակում են հայտնվել նաև Յունիբանկը` 38-րդ, Արարատբանկը` 44-րդ, Ինեկոբանկը` 48-րդ, ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ-ը` 56-րդ, Հայբիզնեսբանկը` 62-րդ և Կոնվերս բանկը` 75-րդ տեղում:

Նույն շարքից